ՀՀ նախագահը Րաֆֆի Խարաջանյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է դաշնակահար, երաժշտագետ, հասարակական գործիչ Րաֆֆի Խարաջանյանին:

Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել նրա ավանդը հայ-լատվիական բարեկամական կապերի ամրապնդման և Լատվիայում հայկական մշակութային ժառանգության հանրահռչակման գործում:

Զրույցի ընթացքում Րաֆֆի Խարաջանյանը մանրամասներ է ներկայացրել լատվիահայ համայնքի մշակութային և հանրային կյանքի անցուդարձերից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում և տարածաշրջանում տիրող ընդհանուր դրությանն ու զարգացումներին: Մտքեր են փոխանակվել Լատվիայի և Հայաստանի միջև համագործակցության սերտացմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը Րաֆֆի Խարաջանյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ հայ-լատվիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման, հայկական մշակութային արժեքների պահպանման գործում ներդրած ավանդի համար:

 

Related posts

Մահացել է Արմեն Հովհաննիսյանը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ