ՀՀ նախագահը դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել` Չիլիի և Սան Մարինոյի Հանրապետություններում դեսպաններ նշանակելու մասին:

Նախագահի հրամանագրով` Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը համատեղության կարգով նշանակվել է Չիլիի Հանրապետությունում ՀՀ դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանին, համատեղության կարգով, նշանակել Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)»,- ասված է հրամանագրում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Իտալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը համատեղության կարգով նշանակվել է Սան Մարինոյի Հանրապետությունում ՀՀ դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանին, համատեղության կարգով, նշանակել Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)»,- ասված է հրամանագրում։

Related posts

Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին

Իրանի՝ փախուստի դիմած կալանավորված անձը 5 օր անց հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել

«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է