ՀՀ նախագահը աշխատանքային այցի ավարտին Շիրակի մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություններ

Նախագահն ու մարզպետն այցելել են նաեւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, շրջել, ծանոթացել տեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման պատմությանն ու այստեղ գործող ընկերությունների աշխատանքին, որից հետո մասնակցել են ծառատունկի։ Այնուհետեւ Վահագն Խաչատուրյանն ու Նազելի Բաղդասարյանը պատասխանատուների հետ եղել են «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի շենքի տարածքում, որի վերանորոգման համար հայտարարվել է ճարտարապետական նախագծային գաղափարների մրցույթ։
ՀՀ նախագահը աշխատանքային այցի ավարտին Շիրակի մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություններ՝ Շիրակի մարզպետի, մարզային իշխանության ներկայացուցիչների, Գյումրու համայնքապետի, ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվել են Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, առկա հիմնախնդիրներին, առաջնահերթություններին եւ զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր։

Related posts

Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա

Տանձուտ գյուղում այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Գառնիում ավտոմեքենա է այրվել. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն