ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Մարտի 30-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։

Related posts

Թուրքիայում բողոքում են Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումների դեմ

Վթարից հետո մեքենան 15 րոպեում չտեղափոխելը՝ 30 000 դրամ տուգանք, վիրավորին անօգնական թողնելը՝ հնարավոր քրեական պատասխանատվություն

Տաթև Անտոնյանն ազատվել է Վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից