ՀՀ կառավարությունը վերանայել է Արցախի առանձին շրջաններից տեղահանված քաղաքացիների համար հիփոթեքի ծրագիրը

ՀՀ կառավարությունը վերանայել է Արցախի առանձին շրջաններից տեղահանված քաղաքացիների համար հիփոթեքի ծրագիրը: Ըստ այդմ՝

սահմանամերձ բնակավայրում հիփոթեքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում կտրամադրվի աջակցություն վարկի մայր գումարի ամսավճարի մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 11,085 մլն դրամ.

սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրամադրվի աջակցություն հիփոթեքի մայր գումարի ամսավճարի մարման համար հանրագումարային մինչև 16 մլն դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 12,668 մլն դրամ։

Սահմանամերձ համայնքում տուն ձեռք բերելու համար արցախցին կվճարի ընդամենը 1 տոկոս կանխավճար:

Իրականացված փոփոխությունների շրջանակում կսուբսիդավորվի նաև ձեռք բերվող կամ կառուցվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար գանձված գումարը։

Related posts

Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելք

Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակո՝ մասնակցելու ԵԽ անդամ երկրների սպորտի հարցերով պատասխանատու նախարարների համաժողովին

2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց