ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները կառուցողական են. Իրանի ԱԳ նախարար

Թեհրանում կայացել է Իրանի ու Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Հայաստանի ու Իրանի հարաբերությունները կառուցողական են և զարգացող:

Վերջին 20 օրվա ընթացքում երկու երկրի արտգործնախարարները հանդիպել են 3 անգամ՝ Դուշանբեում, Նյու Յորքում և Թեհրանում: Նա նշել է, որ քաղաքական հարաբերություններից բացի տնտեսության, զբոսաշրջության, առևտրի ոլորտներում ևս հարաբերություններն ընդլայնելու համաձայնություն է ձեռք բերվել:

«Երկու երկրի հաղորդակցական ուղիների և տարանցիկ ճանապարհների վերականգնման շուրջ ծրագիր ենք մշակել, որն արագ կիրականացվի: Առաջիկա շաբաթներին մենք ավելի շատ ակտիվություն կտեսնենք հարաբերությունների բոլոր հարթություններում: Հրավային Կովկասում սիոնիստների ու ահաբեկիչների ներկայությունը մեզ լրջորեն մտահոգում է:

Բարձրաձայն հայտարարում ենք՝ թույլ չենք տա օտար երկրներն ազդեն Իրանի և իր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Հաշվի առնելով տարածաշրջանային ճգնաժամերը, ինչպես նաև կորոնավիրուսի ճգնաժամի ավարտը, մենք պետք է հայտարարենք, որ մեր տարածաշրջանը առավելապաշտություններ չի հանդուրժելու: Տարածաշրջանի բոլոր երկրները պետք է գան այն համոզման, որ տարածաշրջանի խնդիրները պետք է կարգավորվեն առանց օտարների միջամտության»,- ընդգծել է Իրանի արտգործնախարարը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Արարատ Միրզոյանը և Սինգապուրի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները