ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 16:00-ին կրակ են բացել սահմանագոտու արևելյան  հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Ադրբեջանի ՊՆ-ն  տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար` օրվա ընթացքում տարածելով երրորդ ապատեղեկատվությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ

Մեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը