ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆային

Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մհեր Մկրտումյանը (նստավայրը՝ Աբու Դաբի) հուլիսի 6-ին իր հավատարմագրերը հանձնեց Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆային: ԱՄէ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում Համադ բին Իսա Ալ Խալիֆան շնորհավորել է դեսպան Մկրտումյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր դիվանագիտական առաքելություն:

Բահրեյնի թագավորը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի Հայաստանի և Բահրեյնի միջև համագործակցությանը: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, դեսպան Մկրտումյանը նշել է, որ պատրաստկամ է ներդնել ջանքեր երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ: ՀՀ դեսպանը կարևորել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացումը, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան