ՀՀ դեսպանն ԻԻՀ Մեջլիսի պատգամավորին ներկայացրել է Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի և ահաբեկիչների մասնակցությունը

Իրանի Իսլամական խորհրդի մեջլիսում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։ Այս մասին տեղեկացավ Իրանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից։

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Արտաշես Թումանյանը Սեյեդ Մահդի Ֆարշադանին տեղեկություններ է ներկայացրել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական լայնածավալ գործընթացների, դրանցում Թուրքիայի և վերջինիս կողմից ներգրավված ահաբեկչական խմբավորումների մասնակցության մասին՝ ընդգծելով միջազգային հանրության անհապաղ միջամտության անհրաժեշտությունը։

Related posts

Ադրբեջանական ոստիկանության անպատժելիության գինը

«Արդեն տարօրինակ չէ, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում գտնվող իրավաբանները, նրա պատգամավորները կեղծում են»․ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ նախագահին