ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Ռաֆայել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Գյումրիում ՝ ապրիլի 17-ին՝ ժամը 13:00-16:00-ը, Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, վերջին հրաժեշտը` ապրիլի 18-ին՝ ժամը 13:00-14:00-ը, մայրաքաղաքում՝ Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում :
Ռաֆայել Գրիգորյանը ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում: 1971 թվականին աշխատել է Գավառի պետական թատրոնում: 1980 թվականին ընդունվել է Մոսկվայի արվեստի ակադեմիան : 1985 թվականին Խորեն Աբրահամյանի հրավերով ընդունվել է Լենինականի Ա. Մռավյանի (ներկայիս Վ. Աճեմյանի) անվան պետական դրամատիկական թատրոն: 1989 թվականին Ռաֆայել Գրիգորյանը տեղափոխվել է Երևան և աշխատել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1994 թվականից տեղափոխվել է ԱՄՆ՝ աշխատելով Լոս-Անջելեսի «Հայ թելե» ռադիոյում: Հիմնադրել է Մհեր Մկրտչյան թատերախումբը: Ռաֆայել Գրիգորյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալի», 2015 թվականին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: