ՀՀ-Ադրբեջան բանակցությունների հաջողությունը համապատասխանում է և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի շահերին. Էրդողան

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Էրդողանի ու Պուտինի հանդիպումը: Կողմերը Ուկրաինայի հակամարտության, երկկողմ համագործակցության, տարածաշրջանային և համաշխարհային հարցերից բացի քննարկել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման թեման:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի ու Հայաստանի միջև հետագա հաջող բանակցությունների կայացման հույս է հայտնել:

«Նախագահ Էրդողանը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կհանգեցնեն կայուն խաղաղության՝ նշելով, որ Կովկասում երկարաժամկետ կայունությունը համապատասխանում է Թուրքիայի և Ռուսաստանի ընդհանուր շահերին»,- ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Էրդողանի հանդիպման ավարտին:

Թուրքիայի նախագահը Պուտինին կրկին հրավիրել է Անկարա և հայտարարել է, որ ակնկալում է Ռուսաստանի նախագահին շուտով տեսնել Թուրքիայում։

Related posts

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար. «Հետք»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ