ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը

Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարի` Մելանի Ժոլիի հայտարարությանն է արձագանքել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ողջունում ենք Հայաստանում դեսպանություն բացելու և դեսպան նշանակելու՝ Կանադայի որոշումը։ Սա ևս մեկ քայլ է հայ-կանադական հետևողականորեն զարգացող հարաբերությունների համատեքստում, որն է՛լ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ գործակցությունը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանը և Մելանի Ժոլին երեկ հեռախոսազրույց էին ունեցել: Իսկ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլի ժամանակ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հայտարարել է, որ Կանադան ծրագրում է դեսպանատուն բացել Հայաստանում:

Related posts

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ

Հայտնի է «Հայաստան» դաշինքի ցուցակից մանդատ ստացած պատգամավորների անունները