ՀՀ ԱԳՆ-ն բարձր է գնահատել միջազգային գործընկերների զորակցությունը ջրհեղեղների կապակցությամբ

Հայաստանն անհրաժեշտության դեպքում կդիմի գործընկերներին՝ ջանքերը միավորելու և աղետի ազդեցությունը մեղմելու համար: Այդ մասին նշված է ՀՀ ԱԳՆ խոսնակի գրառման մեջ:
«Մենք խորապես գնահատում ենք մեր միջազգային գործընկերների, երկրների և կազմակերպությունների արտահայտած համերաշխությունը՝ Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղացած հորդառատ անձրևներից հետո, որոնք պատճառ դարձան մարդկային կորուստների և լուրջ վնաս հասցրին ենթակառուցվածքներին և բնակավայրերին: Ընդհանուր վնասի գնահատումից հետո, անհրաժեշտության դեպքում, կմիավորենք մեր ջանքերը գործընկերների հետ՝ ազդեցությունը մեղմելու համար»,- նշել է Անի Բադալյանը՝ X-ի միկրոբլոգում։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ