ՀԿԵ-ն վերականգնողական աշխատանքներ է իրականացնում աղետի հետևանքով երկաթուղու վնասված հատվածներում

Հայաստանի հյուսիսում եղանակային անբարենպաստ պայմանների և երկաթուղային գծերի վնասման պատճառով 26.05.2024 թ.- ից չեղարկվում են Երևան – Թբիլիսի-Երևան ուղղություններով միջազգային գնացքները:

Վրաստանի հետ երկաթուղային կապն ընդհատվել է: Ուղևորները գիշերել են «Այրում» կայարանում, առավոտյան ՀԿԵ-ի կողմից տրամադրվել է նրանց նախաճաշ և ավտոբուսներ Երևան տեղափոխվելու համար:

ՀԿԵ-ում ստեղծվել է օպերատիվ շտաբ ՝ գլխավոր տնօրենի գլխավորությամբ ։  Մի քանի կայաններ հեղեղվել են, երկաթուղային գիծը վնասվել է ։ Թե որքանով է վնասվել երկաթուղային գիծը և երբ կվերականգնվի երթևեկությունը, պարզ կլինի միայն այն բանից հետո, երբ ջուրը կիջնի և հնարավոր կլինի գնահատել ավերածությունների մասշտաբները:

Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։

Տոմսերի վերադարձի վերաբերյալ ՝ այն ուղևորները, ովքեր տոմսերը գնել են առցանց, վերադարձը կատարում են նույն եղանակով, օգտվելով առցանց գնման հարթակից: Տոմսարկղերից տոմս գնած ուղևորները վերադարձը կատարում են նույն տոմսարկղներում:

Գնացքների երթևեկության վերականգնման մասին լրացուցիչ կհայտարարվի սոցիալական ցանցերի մեր էջերում և ՀԿԵ ՓԲԸ www.railway.am պաշտոնական կայքում։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է  ներողամտություն պատճառված անհարմարությունների համար։

Related posts

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում

Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա

Տանձուտ գյուղում այրվել է մոտ 3000 հակ անասնակեր