Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+600-կմ42+100 հատվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Տավուշի մարզով անցնող հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 36.5 կմ է։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին։

Նախորդ տարի տեղադրվել է 10 կմ ասֆալտբետոնե երկշերտ պատվածք, կառուցվել են արհեստական կառուցվածքները։ 2025 թվականին հողային, ասֆալտբետոնե շերտի տեղադրման և այլ աշխատանքները շարունակվում են։

Related posts

Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են գերիների փոխանակումը

Իրանը հայտարարել է, որ պատրաստվում է ջախջախիչ հարված հասցնել Իսրայելին․ Իրանական պետական հեռուստաընկերություն

Պայթյուն, օդային տագնապ՝ Թեհրանում