Հիմնանորոգվում է Էջմիածին քաղաքից դեպի Աշտարակ քաղաք տանող մոտ 4.8 կմ երկարությամբ հատվածը

Հանրապետության մի շարք տեղամասերում մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքները։ Մասնավորապես, հիմնանորոգվում է Մ-3 միջպետական ճանապարհի՝ Էջմիածին քաղաքից դեպի Աշտարակ քաղաք տանող մոտ 4.8 կմ երկարությամբ հատվածը (կմ22+152 -կմ27+000)։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Այժմ կատարվում են հողային, եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքներ։
ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող կարևոր ենթակառուցվածքային այս ծրագիրն էական նշանակություն ունի ինչպես տվյալ տարածքի բնակիչների, այնպես էլ տարանցիկ երթևեկության համար։

Related posts

Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին իր ինքնիշխան կամքը արտահայտելու կապակցությամբ. Համատեղ հայտարարություն

Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում

Արտահանման արգելք է սահմանվել ՀՀ-ից ցորեն ապրանքատեսակի նկատմամբ