ՀԷՑ կարիքների համար առաջին հրապարակային, ներառական, թափանցիկ գնման գործընթացն այլևս հայտարարված է. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ կարիքների համար առաջին հրապարակային, ներառական, թափանցիկ գնման գործընթացն այլևս հայտարարված է։ Այս մասին գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Առաջարկների բաց հարցման Կազմակերպիչ հանդիսացող Պատվիրատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Արմենակյան փ. 127., հեռ. (+374-11) 59-13-88, (+374-11) 59-13-73, (+374-10) 59-12-57, էլ. հասցե Karapetyan_HG@ena.am, Petrosyan_AK@ena.am) սույնով հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնակցել Առաջարկների բաց հարցմանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կարիքների համար նախագծողի գործառույթների իրականացման ծառայությունների մատուցման Պայմանագրեր կնքելու նպատակով, հետևյալ 6 լոտով՝
1 լոտ – 0.22-0.4 կվ Նոր Միացումների համար նախագծային ծառայություններ մինչև 1000 նախագիծ
2 լոտ – 0.22-0.4 կվ Նոր Միացումների համար նախագծային ծառայություններ մինչև 1000 նախագիծ
3 լոտ – 0.22-0.4 կվ Նոր Միացումների համար նախագծային ծառայություններ մինչև 1000 նախագիծ
4 լոտ – 6-10 կՎ ՕԳ, ՄԳ, ենթակայանների, բազմաբնակարանային շենքերի համար նախագծային ծառայություններ
5 լոտ – Ներդրումային ծրագրով իրականացվող 0.4/6/10 կՎ ՄԳ և ՕԳ, ենթակայանների, բաշխիչ ցանցերի կառուցման և վերակառուցման համար նախագծային ծառայություններ
6 լոտ – 35/110 կՎ ՕԳ, ՄԳ և 35/110 կՎ ենթակայանների համար նախագծային ծառայություններ
2. Առաջարկների բաց հարցման մասնակիցներին ներկայացվող պահանջները և աշխատանքների ու Առաջարկների բաց հարցման ընթացակարգի մանրամասն նկարագիրը ներառված են Առաջարկների բաց հարցման փաստաթղթերում:
Առաջարկների բաց հարցման հրավերը և մրցութային այլ փաստաթղթերը տեղադրված են Պատվիրատուի www.ena.am, ՀՀ Ֆինանսների Նախարարության www.gnumner.minfin.am և www.azdarar.am պաշտոնական կայքերում և հանրամատչելի են յուրաքանչյուրի համար։
Հղումը՝ այստեղ։
3. Առաջարկների բաց հարցման հայտերը ներկայացվում են փակ ծրարներով սույն Ծանուցման 1-ին կետում նշված Պատվիրատուի հասցեով ոչ ուշ քան 2025 թվականի սեպտեմբերի 5-ը ժամը 10:00-ը (տեղական ժամանակ)՝ համաձայն Առաջարկների բաց հարցման փաստաթղթերի պահանջների:
Պատվիրատուն կիրականացնի ծրարների հրապարակային բացման ընթացակարգը 2025 թվականի սեպտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին (տեղական ժամանակ) սույն Ծանուցման 1-ին կետում նշված հասցեում:
Ընթացակարգի անցկացման ժամանակ կարող են ներկա գտնվել Առաջարկների բաց հարցման Մասնակիցների ներկայացուցիչները:
4. Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Արփինե Պետրոսյանին
Առաջարկների բաց հարցման մրցութային փաստաթղթերը ներբեռնել կից հղումով»,- ասված է հաղորդագրությունում։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ