Հզոր պայթյուն` Սերգիև Պոսադ քաղաքում. կա մոտ 40 վիրավոր

Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող Սերգիև Պոսադ քաղաքում պիրոտեխնիկայի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 38-ի, հայտնել է քաղաքապետարանը Telegram-ի իր ալիքում։

«Եվս մեկ տուժած փլատակների տակից դուրս է բերվել, նրան ուղարկել են շտապօգնության մեքենայով, տուժածների ընդհանուր թիվը 38 մարդ է»,- ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր 37 տուժածի մասին, որոնցից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ այրվածքներով, մյուսները ստացել են բեկորային վնասվածքներ։

Իշխանությունները հայտնում են նաև, որ վնասվել է մոտ 20 բազմաբնակարան շենք և չորս սոցիալական հաստատություն, այդ թվում՝ Սերգիև Պոսադ վարժարանը։

Related posts

Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին

Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել․ Նիկոլ Փաշինյան

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը