Հզոր ձնաբուք ԱՄՆ-ում․ հայտնի է 34 զոհի մասին

ԱՄՆ-ում հզոր ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի։

Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր 30 մահվան մասին։ Նշվում է, որ մահերի կեսից ավելին պայմանավորված է եղել հիպոթերմիայով, որն առաջացել է բացօթյա միջավայրում գտնվելու կամ ձյան մաքրման աշխատանքների պատճառով։

Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Արևելյան Տեխասից մինչև Հյուսիսային Կարոլինա սպասվում են առատ ձյուն և վտանգավոր սառցակալում։ Արտակարգ դրություն է հայտարարվել առնվազն 21 նահանգում։

Ցածր ջերմաստիճանը, կանխատեսումների համաձայն, կշարունակվի մեկ շաբաթ, ինչը կմեծացնիառանց էլեկտրաէներգիայի մնացած և օթևան չունեցողներին սպառնացող վտանգը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձյան տեղումները անվանել է «պատմական»։

Related posts

ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար

Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարան

Քոլեջների ընդունելության նոր կարգ՝ թվային ձևաչափով