Հզոր երկրաշարժ Ճապոնիայում

Ճապոնիայի կենտրոնական հատվածում մի քանի հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. Երկրի Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ մինչև 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել Իշիկավա և Նիիգատա պրեֆեկտուրաների տարածքում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, սակայն երկրի ամբողջ արևմտյան ափի համար հայտարարվել է ցունամիի վտանգ՝ ալիքների բարձրությունը կարող է հասնել 5 մետրի։ Տեղի բնակիչներին հորդորում են անհապաղ լքել ափամերձ տարածքը։

Միևնույն ժամանակ, այս պահերին ամբողջ երկրում երրորդ անգամ գործարկվել է հզոր երկրաշարժերի նախազգուշացման համակարգը. տեղի բնակիչներին կոչ է արվել պատրաստվել նոր ցնցումների:

Ճապոնիայում երկրաշարժերից հետո ստուգում են միջուկային օբյեկտների վիճակը, հայտնում են էներգետիկ ընկերությունները։

Related posts

Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար. Մեցոլան՝ Փաշինյանին

Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները

2025 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ներկայացվել են Կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները