Հերոսական դրվագների շարքից

Շարունակվում են հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում: Կապիտան Գարեգին Սամվելի Գալստյանը թշնամական 2 միավոր ՄՄ-21 կայանք, իսկ ավագ լեյտենանտ Կարեն Հակոբի Մանուկյանը 3 միավոր > ոչնչացնելու համար ներկայացվել են > մեդալների:

Հմուտ և կազմակերպված գործողությունների համար, որոնց շնորհիվ հակառակորդին պատճառվել են զգալի մարդկային ու ռազմատեխնիկական կորուստներ, փոխգնդապետ Կորյուն Սուրենի Ավետիսյանը կպարգևատրվի > մեդալով:

Թշնամական ուժերի առաջխաղացման փորձերը կասեցնելու և վերջինիս մեծ չափերի կորուստներ հասցնելու համար փոխգնդապետ Սեյրան Վալերիի Հակոբյանը ներկայացվել է > 1-ին աստիճանի շքանշանի:

Յուրային հրետանու հստակ ու պլանաչափ աշխատանքը կազմակերպելու և թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար գնդապետ Արամ Այվարի Խաչատրյանը կներկայացվի > 2-րդ աստիճանի շքանշանի: Նույն կարգի ծառայությունների համար գնդապետ Կարեն Կառլենի Բաբայանը կպարգևատրվի > մեդալով: Փոխգնդապետ Նորայր Հրաչիկի Հայրապետյանը նույնպես աչքի է ընկել հակառակորդի ջախջախմանը նպաստող գործողություններով, ինչի համար էլ ներկայացվել է > 2-րդ աստիճանի շքանշանի: Նույն կարգի պետական պարգևի է արժանացել նաև փոխգնդապետ Արայիկ Ռազմիկի Բախշյանը՝ հակառակորդի դեմ ռազմական գործողություններում և պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության և խիզախության համար:

Վիրավոր զինծառայողների տարհանման ու վիրահատական գործընթացին նպաստելու համար կամավորական Արմեն Համլետի Բդոյանն ու վարորդ-սանիտար Ալբերտ Վրեժի Սահակյանը ներկայացվել են > մեդալների: Նույն կարգի պատվաբեր մեդալներ են վաստակել նաև շարքային-պայմանագրայիններ Էմիլ Արկադիի Հայրապետյանը, Արմեն Վագիֆի Մանվելյանն ու Վաղինակ Լևոնի Հարությունյանը՝ մարտական պայմաններում սանիտարական մեքենաների բնականոն աշխատանքների կազմակերպմանը նպաստելու համար:

Փառք մեր բոլոր հերոսներին

Related posts

Ստամբուլում իրար հետևից 2 երկրաշարժ է տեղի ունեցել

Տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին

Նոր ուղղություններից դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ ուղևորափոխադրում իրականացնող ավիաընկերությունները պետական աջակցություն կստանան