Հետպատերազմյան ժամանակաշրջանում առկա դժվարությունները կարելի է հաղթահարել միայն կարող ուժերի համախմբվածության միջոցով. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին մասնակցել է «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպված Արցախյան ֆորումի փակման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել ֆորումի ընթացքում կազմակերպված թեմատիկ քննարկումները, ընդգծել, որ նման նախաձեռնություններն ավելի կենսունակ են դարձնում ապագայի հանդեպ արցախահայության ունեցած տեսլականն ու մոտեցումները:

Նախագահն անդրադարձել է պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակին, առկա խնդիրներին ու դրանց հաղթահարմանն ուղղված աշխատանքներին: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ թե՛ հետպատերազմյան ժամանակաշրջանում առկա դժվարությունները, թե՛ Հայաստանի ու Արցախի առջև ծառացած երկարաժամկետ մարտահրավերները կարելի է հաղթահարել միայն բոլոր կարող ուժերի համախմբվածության ու առողջ քննարկումների միջոցով: Այդ համատեքստում նա հատուկ շնորհակալություն է հայտնել «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիրներին և, հատկապես, բարերար Ռուբեն Վարդանյանին՝ մշտապես Արցախի կողքին լինելու և տարբեր ծրագրերով գործուն աջակցություն ցուցաբերելու համար:

Related posts

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Միջազգային քրեական դատարանը Աֆղանստանի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է տվել

Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ԱԺ-ն համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին