Հետախուզվողը հայտնաբերվել է Գյումրիում

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունում ապրիլի 19-ին Գյումրու Այգաբացի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել գյումրեցի 24-ամյա երիտասարդ: Ապրիլի 7-ից նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի և 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
Երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 9 տուժած հոսպիտալացվել է

Սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ

Թող հովվապետ Ֆրանցիսկոսի ժառանգությունը մեզ առաջնորդի դեպի ավելի խաղաղ աշխարհ. Միրզոյան