Հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ. ՀՀ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունն տեղեկացնում է՝ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրվա շրջանակներում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ, ինչպես նաև կտրամադրվի տեղեկատվություն հետազոտության կարևորության մասին:

Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Կամազ» և «Գազոն» ավտոմեքենաներում՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր մասնագետների կողմից, որն ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:

Միջոցառման ժամանակացույցը

Մայիսի 14, ք.Վանաձոր` ժամը 11:00-17:00-ը Արցախի պուրակում,
Մայիսի 15, ք.Գյումրի` ժամը 11:00-17:00-ը Վարդանանց հրապարակում,
Մայիսի 16, ք. Երևան` ժամը 13:00-20:00-ը Ազատության հրապարակին հարող հատվածում:

Հանրային միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում