Հեղափոխության ամբողջ օրակարգը ինչպես 2018-ին է եղել սեղանին, նույն հրատապությամբ այսօր սեղանին դրված է. Փաշինյան

Բոլոր այն օրակարգերը, որ ունեցել ենք 2020 թվականից առաջ, ամենաթարմ ձևով պետք է կենտրոնանանք այդ օրակարգերի վրա: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 13-ի նիստին հայտրարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե կարճ ասենք՝ հեղափոխության ամբողջ օրակարգն այսօր նույն հրատապությամբ, ինչպես 2018 թվականին է դրված եղել սեղանին, նույն հրատապությամբ սեղանին դրված է:

Դրա համար կա երկու պատճառ, առաջինը՝ որ մենք ունենք օբյեկտիվ հնարավորություն՝ կենտրոնանալու հաստատված խաղաղության շնորհիվ, երկրորդը ընտրություններն են և ընտրություններում ժողովրդի տված մանդատն ու դրա վերահաստատումը:

Այս առումով, իհարկե, ստվերային տնտեսության կրճատումը մեզ համար խնդիր է»,- ասաց նա:

Related posts

Գևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթությունները

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ե՛վ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն մեզ հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչև մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք. Փաշինյան