Հաքերային հարձակման հետևանքով խափանվել է Իրանի բենզալցակայաններում վառելիքի բաշխման համակարգը

Հաքերային հարձակում է տեղի ունեցել Իրանի բենզալցակայաններում վառելիքի բաշխման համակարգի վրա, ինչի հետևանքով, ըստ Իրանի նավթի նախարար Ջավադ Օջիի, խափանվել է բենզալցակայանների մոտ 70%-ի աշխատանքը: Նա ընդգծել է, որ գործընթացն արտաքին միջամտության հետևանք է և կապ չունի բենզինի գների աճի կամ վառելիքի պակասի հետ:

Իրանի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը, որը պատասխանատու է երկրի կիբեռանվտանգության համար, հայտարարել է, որ դեռևս ուսումնասիրում են խափանումների բոլոր հնարավոր պատճառները: Հաքերային հարձակման հեղինակների մասին դեռ տեղեկություններ չկան:

The Times of Israel-ը, սակայն, հայտնել է, որ Predatory Sparrow հաքերային խումբը, որը կապ ունի Իսրայելի հետ, իր վրա է վերցրել իրանական բենզալցակայանների աշխատանքը խաթարելու պատասխանատվությունը:

Related posts

Հրազդանում փորձ է արվել 9-10 տարեկան երեխայի առևանգել

Թրամփը հայտնել է, որ մայիսի 19-ին հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան