Հատկապես տարեցները պետք է առավելագույնս պաշտպանված լինեն COVID-19-ի նոր ալիքներից. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԵՄ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի, այդ թվում` COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացի բարելավման նպատակով հետագա համատեղ միջոցառումները:

Անդրադարձ է եղել Կոտայքի մարզում մեկնարկած «Պատվաստումը հոգատարություն է» արշավին, որն ուղղված է Հայաստանի մարզերում բնակվող 65 տարեկանից բարձր անձանց իրազեկմանը և պատվաստումները հասանելի դարձնելուն:

«Համավարակի ընթացքում ձեռքբերված փորձառությունը համարում եմ մեծ ներդրում առողջապահական համակարգում, որի ազդեցությունը կլինի երկարաժամկետ և կնպաստի համակարգի մյուս բարեփոխումների կազմակերպմանը»,-նշել է Լենա Նանուշյանը:

Հանդիպման մասնակիցները կարևորել են «Պատվաստումը հոգատարություն է» նախաձեռնությունը և հույս հայտնել, որ այն կընդլայնվի հանրապետության բոլոր մարզերում:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան