Հաստատվել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը:

Ըստ որոշման՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Սուրեն Սահակյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Վիրաբյանը, հանձնաժողովի քարտուղար՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ-ի բաժնի վարիչ Աստղիկ Բալդրյանը:

Related posts

Արթիկի քաղաքապետի որդին վթարի է ենթարկվել, մեքենան կողաշրջվել է․ կա տուժած

Այստեղ եմ հստակ ուղերձով, ԵՄ-ն և ՀՀ-ն երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա. Կայա Կալաս

Երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Մակու քաղաքից 28 կմ հյուսիս