Հաստատվել է կորոնավիրուսի 453 նոր դեպք

Սեպտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 850 դեպք, որոնցից 232 528-ն` առողջացած, 5002-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 146 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 612 671 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5227 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 453 նոր դեպք: Ունենք 487 առողջացած, 7 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1174 է:

Related posts

Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ ՀՎԿԱԿ

Ապահովագրության առանցքային այս բարեփոխման փուլում կրկնապատիկ մեծ է ձեր դերը. Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի մասնագիտական օրվա առթիվ

ՀՀ-ում իրավիճակը վերահսկելի է, և բնակչության համար վտանգ չկա. նոր տվյալներ՝ հանտավիրուսից