Հաստատվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ հունվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160220 դեպք, որոնցից 144831-ը` առողջացած, 2864-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11834 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 598705 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1201 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք: Ունենք 740 առողջացած և 14 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 691 է:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին