«Հաջողված համագործակցության բազմաթիվ օրինակներ ունենք». Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է ԵՄ դեսպանին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը։
«Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան, ուրախ եմ Ձեզ կրկին հյուրընկալելու Շիրակի մարզում։ Մեզ համար առանձնակի կարևորություն ունեն այն նախաձեռնությունները, որոնք իրականացնում է Եվրոպական Միությունը մեր մարզում։ Ինձ համար, որպես մարզպետ, կարևոր է, որ իրականացված ծրագրերը հասանելի և տեսանելի լինեն մեր ազգաբնակչության համար։ Այդ իմաստով գնահատանքի են արժանի թե գյուղատնտեսության, թե զբոսաշրջության բնագավառներում իրականացվող ծրագրերը։ Հաջողված համագործակցության բազմաթիվ օրինակներ ունենք, տիկին դեսպան, մենք պատրաստակամ ենք շարունակելու մեր գործակցությունը և վստահ եմ՝ այստեղ կհաջողենք»,- ողջունելով դեսպանին նշել է Շիրակի մարզպետը։

Related posts

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյnւնի զnհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2027 թվականին գործելու է հաստատված ծրագրի հիման վրա. Ջանջուղազյան