ՀԱՊԿ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ռիսկ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Նման հայտարարություն է արել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը: Նրա խոսքով՝ որոշ պետություններ օգտագործում են հայ-ադրբեջանական սահմանին առկա բախումների բարձր ներուժը՝ Կասպից ծովի ռեսուրսներին և դեպի Կենտրոնական Ասիա հասանելիություն ստանալու համար: Սերդյուկովը նշել է, թե ԱՄՆ-ի ապակառուցողական գործունեությունը ՀԱՊԿ-ի անվտանգության սպառնալիքների հիմնական աղբյուրն է։

ՀԱՊԿ-ի սահմաններին ստեղծված իրավիճակը պահանջում է կազմակերպության ներուժի ավելացում, շեշտել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը:

Related posts

Իրանը նոր հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի ուղղությամբ

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել World challenge cup սպորտային մարմնամարզության մրցաշարում