ՀԱՊԿ-ն ակնկալում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Կովկասում կան որոշակի դրական զարգացումներ կան։ Դա է վկայում Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը՝ բանակցությունների ավարտի ու երկու երկրի միջև միջպետական ​​փաստաթղթի տեքստի համաձայնեցման վերաբերյալ»,- ասել է նա ՀԱՊԿ որհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։ «Մենք հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը հնարավորինս շուտ կստորագրվի, և ակնկալում ենք, որ դրա իրագործումը Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հուսալի ճանապարհ կհարթի»։

ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստը տեղի է ունենում Բիշքեկում՝ 2025 թվականին կազմակերպությունը նախագահող Ղրղզստանի մայրաքաղաքում: Խորհրդն անցկացնում է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, որը նաև գլխավորում է ՀԱՊԿ ԽՎ-ն:

Related posts

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ե՛վ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն մեզ հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչև մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք. Փաշինյան

Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար Բերդիմուհամեդովը՝ Փաշինյանին