ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ որոշում գաղտնի չի կարող լինել. ԱԽ քարտուղար

Մեր բոլոր որոշումները հրապարակային են՝ կլինի ՀԱՊԿ-ի հետ կապված կամ ցանկացած այլ երկրի: ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ որոշում գաղտնի չի կարող լինել: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որևէ որոշում այս պահին ունի՞:

«Մենք իրավիճակը գնահատում ենք և ըստ դրա ենք որոշում կայացնում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ հայկական կողմը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման ընթացքում կազմակերպության որոշումների կայացման գործընթացը չի տորպեդահարելու:

«Մենք կայացրել ենք քաղաքական որոշում՝ ՀԱՊԿ-ի հետ կապված: Այդ որոշումները հրապարակային են, և դուք բոլորդ տեղյակ եք: Եթե որոշում լինի, կտեղեկանաք այդ մասին»,- ասաց նա:

Related posts

Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում

Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա