ՀԱՊԿ առաքելության տեղակայումը ծանրակշիռ գործոն կդառնար Հայաստանի անվտանգության ապահովման հարցում՝ ի տարբերություն ԵՄ առաքելության, որն անարդյունավետ է. Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումը, որի վերաբերյալ որոշումն առաջվա պես սեղանին է, իհարկե, ծանրակշիռ գործոն կդառնար Հայաստանի անվտանգության ապահովման հարցում՝ ի տարբերություն ԵՄ առաքելության, որը շարունակում է ցույց տալ իր լիակատար անարդյունավետությունը. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Եվրոպական առաքելությունն իրագործում է առաջադրանքներ, որոնք հեռու են հայտարարված նպատակներից: Մենք բազմիցս այդ մասին հայտարարել ենք»,- ասել է նա լրագրողներին։

Related posts

5 քաղաքական ուժեր հայտարարել են միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու մասին

Վահագն Հովակիմյանը՝ ԱԺ-ում քաղաքական ուժերի բաշխվածության մասին

Ժպիտ, որ մնաց հավերժ․այսօր Ֆրունզիկի ծննդյան օրն է