ՀԱՊԿ անդամ երկրները նպատակադրված են զարգացնել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ. Տասմագամբետով

ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են հավատարիմ մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման նպատակին. Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատանքը կազմակերպությունում: Այս մասին նշված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հոդվածում:

«Կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման` իրավիճակի մոնիթորինգի համար, սակայն աշխատանքների վերջնական փուլում Երևանը խնդրեց համապատասխան փաստաթուղթը հանել օրակարգից: Միաժամանակ Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, ՀԱՊԿ շրջանակներում Երևանի բազմակողմ շփումները շարունակվում են աշխատանքային ռեժիմով: ՀԱՊԿ անդամ պետություններն, իրենց հերթին, նպատակադրված են զարգացնել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»,- նշել է նա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ներկայիս միջազգային իրավիճակը թելադրում է ՀԱՊԿ գործունեության ոլորտները կարգավորող իրավական-փաստաթղթային բազայի հետագա կատարելագործման, հիմնարար փաստաթղթերի հստակեցման և նոր պայմաններին համապատասխանեցման, որոշումների ընդունման գործընթացի հստակեցման անհրաժեշտությունը:

Related posts

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր

Սահմանափակվել է ՌԴ-ից միայն մեկ տեսակի պաղպաղակի` մարտի 3-ի խմբաքանակի ներմուծումը․ ՍԱՏՄ-ն հորդորում է խուսափել շահարկումներից