Հաշվառման-քննական բաժինների համար սահմանվել է աշխատանքային նոր ռեժիմ. հայտարարություն

Ժամանակի արդյունավետ կառավարման և քաղաքացիակենտրոն հանրային ծառայությունների մատուցման նպատակով ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության տարածքային հաշվառման-քննական բաժինների համար սահմանվել է աշխատանքային նոր ռեժիմ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Նախորդ ռեժիմը թույլ չէր տալիս շաբաթվա ընթացքում ապահովել քաղաքացիների ավելի մեծ հոսքի սպասարկում, իսկ նոր ռեժիմը թույլ կտա շաբաթվա օրերի կտրվածքով ընդլայնել քաղաքացիների սպասարկման շրջանակը, ծառայությունների մատուցման հնարավորությունները։

Տեղեկացնում ենք, որ հաշվառման-քննական բաժիններն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-18:00-ը (քաղաքացիների մուտքը՝ ժամը 09:00-17:00-ը)»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է