Հանրապետությունում օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Երևան քաղաքում դեկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին և 9-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում ձյան տեսքով։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 8-ի և 12-ի ցերեկը,  9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով։

Քամին հյուսիսարևելյան 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Related posts

«Վիվա Արմենիա»-ն ձեռք կբերի «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը. ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել գործարքին

Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ. Զախարովա

ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ