Հանրապետությունում բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ բացահայտած ոստիկանության գնդապետը իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ոստիկանության համակարգից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին աշխատանքից ազատվելու և ոստիկանության համակարգից դուրս գալու դիմում է ներկայացրել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մինչ այդ աշխատել է Երևան քաղաքի ոստիկանության Արաբկիրի բաժի պետ, ով ոստիկանության համակարգում նաև հայտնի է որպես ամենաօպերատիվնիկ սպաներից։ Նա ոստիականության մի քանի տարածքային բաժիններ է ղեկավարել և հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտումների առումով՝ միշտ բարձր է պահել ոստիկանի պատիվը։

Նրա շնորհիվ՝ մայրաքաղաքում և մարզերում ժամանակին բացահայտվել են բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ սպանություններ, հրազենի գործադրմամբ սպանություններ, սպանության փորձեր, բնակարանային գողություններ, այդ թվում՝ հանրությանը հայտնի անձանց բնակարաններից։ Ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում ոստիկանության համակարգում կարող էիր հաճախակի լսել Ա․ Վաթյանի անունը։ Որտեղ էլ որ աշխատել է, միշտ հպարտացել է իր ենթականերով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ առաջիկայում Ա․ Վաթյանը Հայաստանում նոր ստեղծված իրավապահ համակարգերից մեկում պաշտոնի է նշանակվելու։

Related posts

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

Պետությանը կվերադարձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլար. դատարանը բավարարել է դատախազության հայցադիմումը

Ուժգին քամին պոկել է տանիքի թիթեղը, հարվածել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով