Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․

«Հունվարի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Գնդեվազ-Ջերմուկ, Նորովան-Լծեն-Տաթև, Սիսիան-Գորիս (Հարժիսից մինչև Գորիս) և Շինուհայրից դեպի Տաթև, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սաստիկ բքի և ձնահյուսի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի լեռնանցքը, Սիսիանի խաչմերուկից մինչև Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Նաիրիի, Ստեփանավանի, Թումանյանի, Լոռիի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

Related posts

Եվրոպական մի շարք երկրներ պայքարում են արագ տարածվող անտառային հրդեհների դեմ

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Միջազգային քրեական դատարանը Աֆղանստանի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է տվել