Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է․ ցուցարարներից կան բերման ենթարկվածներ

Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է։ Ազատամարտիկները շարունակում են բողոքի ակցիան։ Կան բերման ենթարկվածներ։ Նրանք մի պահ փակել էին կառավարության հարակից փողոցը։

Ընթացքում կրքերը թեժացան, ու ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ցուցարարներից մի քանիսին։

Ավելի վաղ մի խումբ ազատամարտիկներ կրկին բողոքի ակցիա էին արել ու հայտնել, որ եթե մինչև 18:00 չբացվի Արցախի ճանապարհը, Կոռնիձորում մնացած հումանիտար օգնությունը չմտնի Արցախ, ապա Լաչինի ճանապարհն իրենք կբացեն:

Related posts

Մ15 ԵԱ․ Էրիկ Պապոյանը՝ ոսկե մեդալակիր, Տիգրան Կոլոտյանը՝ փոխչեմպիոն

Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

Մահվան ելքով վրաերթ՝ Գյումրիում. «Opel»-ը վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջը