Հանրապետության հրապարակից տեսանյութ տարածած թnւրք բլոգերի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Հանրապետության հրապարակից թուրք բլոգերի տեսանյութի հրապարակման գործով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին 1Lurer.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ թուրք բլոգերը Հանրապետության հրապարակից սոցցանցերում տեսանյութ էր հրապարակել, որում Երևանն անվանել էր «պատմական ադրբեջանական»:

Related posts

Ռումբի սպառնալիքի պատճառով Թել Ավիվից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ

COP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդել