«Հանդիպմանը անդրադարձել եմ հետպատերազմյան իրավիճակին, մասնավորապես ռազմագերիների և Ադրբեջանում պահվող այլ անձանց հայրենիք վերադարձնելու հրատապությանը»․ Ն․ Բաղդասայան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ նոյեմբերի 4-ին հանդիպել ենք ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներով: Հանդիպմանը անդրադարձել եմ հետպատերազմյան իրավիճակին, մասնավորապես ռազմագերիների եւ Ադրբեջանում պահվող այլ անձանց հայրենիք վերադարձնելու հրատապությանը: Ընդգծել եմ միջազգային կառույցների գործուն աջակցության անհրաժեշտությունը: Համազեկուցող Բորիանա Աբերգն ընդգծել է, որ իրենց համար եւս չափազանց կարեւոր է ռազմագերիների խնդիրը, եւ իրենք յուրաքանչյուր առիթ օգտագործում են, որպեսզի լուծվի նրանց վերադարձի հարցը»,- գրել է նա:

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին