Հայ և ռուս խորհրդարանականները մասնակցել են լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը

Աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունը: ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հյուրերը մեր երկրում են՝ մասնակցելու լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովն այցելել են Երևանի Գևորգ Վարդանյանի անվան համար 192 հիմնական դպրոց:

Հայ և ռուս պատգամավորները ներկա են եղել լեգենդար հետախույզի կիսանդրու բացման արարողությանը, որից հետո դիտել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող միջոցառումը, մասնակցել Գևորգ Վարդանյանի գործունեությանը նվիրված լուսանկարների ցուցահանդեսին:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան