Հայ մարզիկներն այցելել են ՊՆ N զորամաս, պարտադիր ժամկետային զինծառայողներին ներկայացրել սպորտում հաջողելու իրենց պատմությունները

Մարտի 14-ին բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՀՀ ՊՆ N զորամաս են այցելել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը, Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր Գևորգ Ղարիբյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նորայր Հախոյանը, աշխարհի գավաթի և Եվրոպայի մրցանակակիր Սլավիկ Գալստյանը, Եվրոպայի 23 տարեկանների բրոնզե մեդալակիր Սամվել Գրիգորյանը, աշխարհի 23 տարեկանների արծաթե մեդալակիր, զինվորականների աշխարհի չեմպիոն Գևորգ Թադևոսյանը, 23 տարեկանների աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր Դավիթ Օվասապյանը, ինչպես նաև հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, երկրորդ մարզիչ Սամվել Գևորգյանը, բժիշկ Թելման Սարգսյանը և Դիլիջանի ըմբշամարտի դպրոցի տնօրեն Սասուն Ղամբարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հյուրերը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել պատերազմում նահատակված զինծառայողներին նվիրված հուշապատին։ Մարզիկները զրուցել են պարտադիր ժամկետային զինծառայողների հետ, ճաշել նրանց հետ, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին և ներկայացրել սպորտում հաջողելու իրենց պատմությունները։ Այցի ավարտին չեմպիոնները շնորհակալություն են հայտնել զինվորներին և մաղթել բարի ծառայություն:

Մարտի 14-ին բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՀՀ ՊՆ N զորամաս են այցելել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը, Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր Գևորգ Ղարիբյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նորայր Հախոյանը, աշխարհի գավաթի և Եվրոպայի մրցանակակիր Սլավիկ Գալստյանը, Եվրոպայի 23 տարեկանների բրոնզե մեդալակիր Սամվել Գրիգորյանը, աշխարհի 23 տարեկանների արծաթե մեդալակիր, զինվորականների աշխարհի չեմպիոն Գևորգ Թադևոսյանը, 23 տարեկանների աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր Դավիթ Օվասապյանը, ինչպես նաև հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, երկրորդ մարզիչ Սամվել Գևորգյանը, բժիշկ Թելման Սարգսյանը և Դիլիջանի ըմբշամարտի դպրոցի տնօրեն Սասուն Ղամբարյանը։

Հյուրերը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել պատերազմում նահատակված զինծառայողներին նվիրված հուշապատին։

Մարզիկները զրուցել են պարտադիր ժամկետային զինծառայողների հետ, ճաշել նրանց հետ, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին և ներկայացրել սպորտում հաջողելու իրենց պատմությունները։

Այցի ավարտին չեմպիոնները շնորհակալություն են հայտնել զինվորներին և մաղթել բարի ծառայություն:

Опубликовано ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia Суббота, 16 марта 2024 г.

Related posts

Վաղը մեկնելու եմ Իրան. Նիկոլ Փաշինյան

Ժողովուրդը շատ լավ գիտի՝ իր ձայնը կեղծվե՞լ է, թե՞ ոչ. վարչապետ

Ոչ մի պաշտոն հավերժ չի. Ա.Սիմոնյան