Հայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի բեռնատարները

«Րոպեներ առաջ հայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը տեղափոխող բեռնատարները։

Իրանի Կարմիր մահիկը, լինելով Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկեր, առաջարկել է աջակցություն Լոռու մարզի աղետից տուժած քաղաքացիներին։

Բեռնատարները, ժամանելու են Երևան «Գրացիա» Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն։

Բեռնատարները Երևանում դիմավորելու են Իրանի դեսպանության և Կարմիր մահիկի ներկայացուցիչներն ու Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը»,- փոխանցում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից։

Related posts

Շոգ, քամի և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6.6 մլրդ դրամ

Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «դրականի»