Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի վերափոխման տոնը

Այսօր Սուրբ Աստվածածնի  վերափոխման տոնն է: Հայ առաքելական սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։
Նշվում է օգոստոսի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։ Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։
Այսինքն՝ տոնի օրը, Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։

Related posts

Ուսհաստատությունում քաղաքական քարոզ կամ հակաքարոզ անողը ենթակա է աշխատանքից հեռացման. ԿԳՄՍ նախարար

ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը

Երբեք ու ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան