Հայ-ադրբեջանական սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ. ՊՆ

Փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ, որոնք չեն փոխել օպերատիվ մարտավարական իրավիճակը:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային
իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով:

Related posts

Դանիայի վարչապետը խոստանում է ամեն ինչ անել՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար. DW

Միրզոյանն առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Շվեդիայի դեսպանին և պարգևատրել ԱԳՆ պատվո մեդալով

Մեծարելով Մհեր Մկրտչյանի հիշատակը. այսօր դերասանի 95-ամյակն է