Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի միջնորդությունը որևէ իրական քայլ չի պարունակում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում լրագրողի խնդրանքով մեկնաբանել է ԱՄՆ պետդեպի հայտարարությունն առ այն, որ Մոսկվան խափանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված ջանքերը:

«Եթե ինչ-որ մեկը խափանել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա դա հենց արևմտյան երկրներն են՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոցն է ուղարկվել այն բանից հետո, երբ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները նախորդ տարվա փետրվարին մտացածին պատրվակով դադարեցրել են փոխգործակցությունը ռուս գործընկերոջ հետ: Սա է փաստը: Ընդ որում, նման գործողությունների հասկանալի բացատրություններ նրանցից այդպես էլ չեն ստացվել: Հաշվի առնելով այդ փաստը՝ Ռուսաստանը կենտրոնացել է եռակողմ ձևաչափով Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու ուղղությամբ՝ հիմնվելով ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների վրա: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի միջնորդությանը, ապա մենք չենք տեսնում, որ այն պարունակի ինչ-որ իրական քայլեր կամ ունենա որևէ ավելացված արժեք», – ասել է Զախարովան:

Related posts

Թմրաշրջանառությունից հանվել են 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է

Իսրայելը անօդաչու թռչող սարքեր է գործարկել Իրանի տարածքից

Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը