Հայրը ծեծել է 11-ամյա դստերը, որը գանգուղեղային վնասվածք է ստացել․ մանրամասներ

Մոսկվայում հայրը ծեծի է ենթարկել 11-ամյա դստերը։ Աղջկա մոտ գանգուղեղային վնասվածք է ստացել։ Գրել է Shot տելեգրամյան ալիքը։

Որպես պատճառ նշվում է ֆիզկուլտուրայի դասից հետո հագուստը չփոխելը։

Ըստ SHOT-ի՝ միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքի Յուժնոե Բուտովո թաղամասում։ 41-ամյա հայրն ընդմիջմանը տեսազանգի միջոցով զանգահարել է դստերը։ Աշակերտուհին ֆիզկուլտուրայից հետո հագուստը փոխած չի եղել, մյուս դասերին մասնակցել է սպորտային համազգեստով։ Դա վրդովեցրել է հորը, ով ասել է, որ տանը կծեծի աղջան։

Երբ աշակերտուհին վերադարձել է դպրոցից, հայրը հանել է գոտին ու դաժան ծեծի ենթարկել նրան։ Հայրը նաև օգտագործել է բռունցքները։ Աղջիկը մորը պատմել է ամեն ինչ, կինն արագ եկել է տուն ու շտապօգնություն կանչել։ Դպրոցականը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղի փակ վնասվածքով, ուղեղի ցնցումով, գլխի և ոտքի կապտուկներով։

Հայտնի է, որ ծնողներն ամուսնալուծված են, աղջիկն ապրում է հոր հետ։ Նախկինում նա բողոքել է, որ սեպտեմբերից հայրը պարբերաբար պատժում է իրեն, բայց ինչ-ինչ պատճառներով բոլոր հարազատները ուշադրություն չեն դարձրել բողոքներին։ Այժմ գործը ոստիկանության աշխատակիցների հսկողության տակ է։

Related posts

Թմրաշրջանառությունից հանվել են 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է

Իսրայելը անօդաչու թռչող սարքեր է գործարկել Իրանի տարածքից

Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը